Գտեք ձեզ մոտ գտնվող FamilySearch-ի վայրը

Գտնել տեղադրություն
Երկու հոգու պատկեր, որոնք փնտրում են իրենց տեղական FamilySearch վայրը։

FamilySearch վայրերի տեսակները

FamilySearch կենտրոնի ներքին հարդարանքի լուսանկարը։

FamilySearch կենտրոններ

FamilySearch կենտրոնները տրամադրում են գործիքներ և ռեսուրսներ ձեր տոհմածառը և ընտանեկան պատմությունը հետազոտելու համար։ Դրանք առաջարկում են անհատական օգնություն, համակարգիչների և ընտանեկան պատմության պրեմիում կայքերի հասանելիություն, ինչպես նաև պատմական գրանցումների պատկերներ, որոնք կարող են հասանելի չլինել ��յլ տեղ։

Կնոջ լուսանկար, որը բացահայտումներ է անում գրադարանի մասնաճյուղում։

Գրադարանի մասնաճյուղեր

FamilySearch գրադարանի մասնաճյուղերն առաջարկում են FamilySearch կենտրոնում գտնվող նման ռեսուրսներ, ինչպիսիք են FamilySearch-ի լայնածավալ թվային տոհմաբանական հավաքածուներին մուտք գործելը: Գրադարանի մասնաճյուղերը կարող են լինել հանրային կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարանները, արխիվները, թանգարանները, մշակութային կենտրոնները կամ տոհմաբանական կամ պատմական ընկերությունները։

FamilySearch գրադարանի արտաքին մասի լուսանկարը։

FamilySearch գրադարանը

Գտնվելով Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, FamilySearch գրադարանը աշխարհի ամենամեծ տոհմաբանական հետազոտական ​​հաստատություններից մեկն է։ Բացի որակավորված հետազոտող ​​անձնակազմից, այն անվճար հասանելիություն է առաջարկում տոհմաբանական գրանցումների, գրքերի, միկրոֆիլմերի և թվային ռեսուրսների հսկայական հավաքածուի։ Գրադարանը բաց է հանրության համար անվճար, իսկ որոշ ռեսուրսներ հասանելի են նաև առցանց։

Հիսուս Քրիստոսի եկեղեցու տիպիկ շենքի արտաքին տեսքի լուսանկարը։

FamilySearch մուտք
Պրեմիում բովանդակություն եկեղեցական շենքերում

Դուք կարող եք մուտք գործել FamilySearch կենտրոնի պրեմիում բովանդակությանը ձեր սեփական համակարգչով՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ցանկացած հավաքատնից։ Պարզապես ներբեռնեք և տեղադրեք FamilySearch Կենտրոնի պրեմիում բովանդակության ընդլայնումը (extension)Google Chrome-ումկամMozilla Firefoxզննիչում։

Հաճախ տրվող հարցեր