Տեքստային հաղորդագրությունների դրույթներ և պայմաններ

Թարմացվել է 2021 թ․ օգոստոսի 31-ին

Ծրագրի նկարագրություն

FamilySearch.org կայքն առաջարկում է տեքստային հաղորդագրությունների ծառայություններ, որպեսզի տեղեկություններ, և օգտակար նորություններ ու խորհուրդներ ստանաք ձեր նախնիների մասին։ Հնարավորության դեպքում կարող եք ստանալ գրառումների ակնարկներ, ձեր նախնիների մասին հայտնագործություններ կամ օգտակար նորություններ, օրինակ՝ ծագումնաբանության վերաբերյալ նոր գրառումներ կամ խորհուրդներ։ Երբ միանաք, հաստատման հաղորդագրություն կստանաք FamilySearch.org-ից։ Հաղորդագրության հաճախականությունը կարող է տարբեր լինել։ Գրանցվելով՝ դուք հաստատում եք, որ առնվազն 13 տարեկան եք:

Արժեք

FamilySearch.org կայքը որևէ վճար չի գանձում տեքստային ծանուցումները միացնելու համար։ Սակայն կարող են կիրառվել հաղորդագրությունների և ինտերնետի սակագներ, որոնք գանձում է ձեր բջջային կապի օպերատորը: Մեզնից ձեզ ուղարկված և ձեզնից մեզ ուղարկված ցանկացած հաղորդագրության համար կարող են կիրառվել հաղորդագրության և ինտերնետի սակագներ։ Եթե ունեք հարցեր ձեր հաղորդագրության կամ ինտերնետի սակագնային պլանի վերաբերյալ, դիմեք ձեր բջջային կապի օպերատորին։

Բաժանորդագրության չեղարկման մասին տեղեկություն

Ցանկացած պահի կարող եք չեղարկել այս հաղորդագրությունների ծառայության բաժանորդագրությունը՝ պատասխան տեքստում գրելով «STOP» բառը։ Այս հայտից հետո դուք այլևս չեք ստանա տեքստային հաղորդագրություններ FamilySearch.org-ից։

Օգնության վերաբերյալ տեղեկություններ

Լրացուցիչ տեղեկությունների համար պարզապես մուտքագրեք «HELP» բառը հաղորդագրության տեքստում և կստանաք կոնտակտային տվյալներ պարունակող պատասխան։

Օպերատորներ

MMS ծառայությունը հասանելի է ոչ բոլոր օպերատորների ցանցում։ Մուտքի մերժման և ծառայության անհասանելի լինելու սխալի մասին հաղորդագրությունները հաճախ պայմանավորված են առանձին հեռախոսագծերում ակտիվացված սպամի արգելափակման գործառույթներով։ Այդպիսի սխալների դեպքում դիմեք ձեր բջջային կապի օպերատորին: Նկատի ունեցեք, որ բջջային կապի օպերատորները պատասխանատվություն չեն կրում ուշացած կամ չուղարկված տեքստային հաղորդագրությունների համար։ Որոշ օպերատորներ կարող են հաղորդագրություններ ուղարկել՝ օգտագործելով կարճ կոդ կամ հատուկ հեռախոսահամար, որը նախատեսված է բարձր թողունակության երկկողմանի հաղորդագրությունների փոխանակման համար։

Գաղտնիություն

Եթե գաղտնիության վերաբերյալ հարցեր ունեք, այցելեք https://www.familysearch.org/legal/privacy։ Կարճ կոդի ծրագրի շրջանակում ստացված տվյալները չեն տրամադրվի որևէ երրորդ կողմի՝ մարկետինգային նպատակներով օգտագործելու համար։

Օգնություն և կոնտակտային տվյալներՄատուցվող ծառայությունների վերաբերյալ

հարցերի դեպքում այցելեք https://www.familysearch.org/help/helpcenter/ կայքը։