FamilySearch-ի Հիշողություններ բաժնի հիմնական գործառույթները
Հետևյալ գործառույթները կօգնեն ձեզ ստեղծել նոր և հին ընտանեկան լուսանկարների, պատմությունների, փաստաթղթերի և աուդիո ֆայլերի ժառանգական հավաքածու:
Բացահայտեք թեմատիկ կցապիտակների ուժը
Հիշողությունների հավաքածուն կարող է արագ աճել: Մի պարզ եղանակ, որը կօգնի ձեզ դասակարգել և դիտել ձեր ընտանեկան գանձերը, թեմատիկ կցապիտակներ օգտագործելն է:
Նշանակեք հատուկ կցապիտակ մի քանի տարբեր հիշողությունների՝ դրանք հեշտությամբ գտնելու համար: Մտածեք դրանց մասին որպես դյուրանցում (shortcut)՝ ձեզ հետաքրքրող թեմաներին:
Երբևէ կիսվե՞լ եք ալբոմով:
Ալբոմները հիանալի միջոց են համատեղելու և կիսելու հիշողությունները մարդկանց կամ իրադարձությունների շուրջ: Մարդիկ, ում հետ կիսվում եք, կարող են նայել ձեր հիշողությունները մեկ առ մեկ կամ սլայդերի տեսքով:
Խմբավորել հիշողություններն ըստ անձի, ընտանիքի, իրադարձության կամ որևէ այլ անվանակարգի: Դա հիանալի միջոց է նախնիների կամ ընտանիքի անդամի կյանքի մասին ամբողջական պատմությունը պահելու համար: Ալբոմները կարող են պարունակել հիշողության բոլոր տեսակները՝ լուսանկարներ, պատմություններ, փաստաթղթեր և աուդիո ֆայլեր, և կարելի է դասավորել ձեր ուզած ձևով։
Ձեր սիրելի հիշողությունների դյուրանցումներ
Էջանիշները հղումներ են դեպի այն հիշողություններ և ալբոմներ, որոնք ցանկանում եք հետագայում նորից այցելել։ Էջանիշները պահվում են Հուշադարանում:
Հեշտությամբ վերադարձեք ուրիշների կողմից ավելացված կարևոր հիշողություններին և նույնիսկ ալբոմներին: Սա ձեզ համար կարևոր լուսանկարներ և պատմություններ վերագտնելու հեշտ միջոց է:
Կցապիտակ դնելով նկարների վրա դարձրեք մարդկանց որոնելի
Կցապիտակավորումն այն է, թե ինչպես եք նույնացնում հիշողության մեջ ընդգրկված մարդկանց: Դա տևում է ընդամենը մեկ րոպե, բայց երբ նկարը կցապիտակավորվում է, ընտանիքի համար ավելի հեշտ կլինի ապագայում գտնել այդ մարդկանց Տոհմածառի մեջ:
Սեղմեք լուսանկարի վրա կամ մուտքագրեք անունը «Ով է այս հիշողության մեջ» վանդակի մեջ՝ կցապիտակ ավելացնելու համար: Երբ որևէ մեկին նշում եք, հիշողությունն ավելացնում եք այդ պրոֆիլին:
Պատկերասրահում ամեն ինչ միասին պահեք
Վերբեռնեք, դասավորեք և օգտվեք Պատկերասրահի ձեր բոլոր ընտանեկան գանձերից: Մտածեք այն որպես Հիշողությունների կառավարման կենտրոն:
Ձեր հիշողությունները դասավորեք և դիտեք ալբոմներում: Դուք կարող եք հիշողությունները տեղափոխել ձեր արխիվ և ստեղծել էջանիշ ցանկացած հատուկ հիշողության համար, որը ցանկանում եք հեշտությամբ գտնել նորից:

