Բոլորն ունեն փայփայած ընտանեկան լուսանկարներ, որոնցով կարող են կիսվել։
Այնուամենայնիվ, շատ հեշտությամբ նոր և հին ընտանեկան լուսանկարներն ու պատմությունները կարող են հեռու պահվել և մոռացվել: Պահպանեք դրանք հիմա, որպեսզի գալիք սերունդները կարողանան վայելել դրանք։
Ի՞նչն է նոր FamilySearch Հիշողություններում:
Դասավորել ըստ թեմաների։
Թեմատիկ կցապիտակների միջոցով դասավորեք և կիսվեք ձեր սիրելի նոր և հին ընտանեկան լուսանկարներով ու հիշողություններով։ Դրանք նաև կօգնեն ձեզ բացահայտել հետաքրքիր լուսանկարներ, որոնք ուրիշներն ավելացրել են ձեզ հետաքրքրող թեմաներով:
Իմանալ ավելինԿիսվեք ալբոմով:
Հիշողություններ ավելացրեք ալբոմում և ընտրեք լավագույն հերթականությունը: Այնուհետև կիսվեք ալբոմով ուրիշների հետ հայտնի սոցիալական ցանցերում կամ ընդհանուր կապուղու միջոցով:
Շարունակեք վայելել մեր ամենահայտնի գործառույթները:
Էջանշան կցեք կարևոր հիշողություններին։
FamilySearch-ում ցանկացած հիշողություն կամ համօգտագործվող ալբոմ ավելացրեք ձեր Էջանիշների ցանկում՝ պատկերասրահի հավաքածուի մեջ։ Այդ պարզ միջոցով հեշտությամբ կվերագտնեք ուրիշների հետ կիսված կարևոր ընտանեկան հիշողությունները:
Իմանալ ավելինԹող ձեր հիշողությունները տեսանելի լինեն:
Լուսանկարում, փաստաթղթում, պատմության կամ աուդիո ձայնագրության մեջ կցապիտակավորեք նախնու դեմքը՝ այդ հիշողությամբ ակնթարթորեն կիսվելու այլ հարազատների հետ՝ տոհմածառի նախնիների պրոֆիլի էջում:
Իմանալ ավելինՎայելեք ձեր ընտանեկան հիշողությունները մեկ վայրում:
Հուշադարանում ապահով պահպանվում են ձեր բոլոր կարևոր ընտանեկան լուսանկարները, պատմությունները, փաստաթղթերը և աուդիո ձայնագրությունները, որոնցով ավելի ուշ կարող եք կիսվել ընտանիքի այլ անդամների հետ:
Իմանալ ավելինՁայնագրեք ընտանեկան պատմությունը դրա տեղի ունենալու պահին
Երբեք չգիտես, թե երբ ի հայտ կգա դասական կամ սրտառուչ ընտանեկան որևէ պատմություն կամ լուսանկար: Պատրաստ եղեք՝ ձեռքի տակ ունենալով FamilySearch Հիշողությունների բջջային հավելվածը: Այդ հավելվածը նոր կամ հին ընտանեկան լուսանկարներ, ինչպես նաև ժառանգական փաստաթղթեր և աուդիո պատմություններ պահելու հեշտ միջոց է:
Պահպանեք նշանակալից հիշողությունները, քանի դեռ ուշ չէ: Ձեր ընտանիքը սերունդներ շարունակ երախտապարտ կլինի։
Պահպանեք և կիսվեք ձեր ընտանեկան հիշողություններով: Ստեղծել հաշիվ
կամ մուտք գործեք, եթե արդեն ունեք հաշիվ:


