Գաղտնիության համընդհանուր ծանուցագիր – FamilySearch

Թարմացվել է 2026 թ․ մարտի 24-ին

«FamilySearch International» ընկերությունը Յուտա նահանգի շահույթ չհետապնդող կորպորացիա է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթի քաղաքում («FamilySearch»), և որը զբաղվում է ընտանեկան պատմություններով և ծագումնաբանական հետազոտություններով։ Հետևյալ տերմինները վերաբերում են FamilySearch-ին՝ «մեզ», «մենք» կամ «մեր»։ Գաղտնիության սույն ծանուցագրում մենք ձեզ տրամադրում ենք տեղեկություններ այն մասին, թե ինչպես ենք մենք մշակում ձեր անձնական տվյալները։

Մեր կայքում և հավելվածներում («Կայք») առցանց հաշիվ ստեղծելը կամ FamilySearch-ին այլ կերպ տվյալներ ներկայացնելը թույլ է տալիս օգտվել մեր առաջարկած ծառայություններից և Կայքից, այդ թվում՝ տոհմածառի կառուցման, ընտան��քի անդամների հետ կապվելու, ինչպես նաև ձեր կամ ձեր ազգականների կողմից ներկայացված կամ ամբողջ աշխարհում հանրային և պատմական աղբյուրներից ստացված ընտանեկան լուսանկարներից, թվային գրառումներից, ձայնագրված բանավոր պատմություններից և այլ հուշագրություններից օգտվելու և դրանք տարածելու ծառայություններից։

FamilySearch-ը հարգում է մեր Կայքից օգտվող անձանց գաղտնիությունը։ Գաղտնիության մասին այս ծանուցագրում մենք նույնականացնում ենք մեր հավաքած անձնական տվյալները, անձնական տվյալների մշակման հիմքերը և տվյալների մշակման պայմանները՝ համաձայն ձեր իրավունքների և գործող օրենսդրության։ Խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ սույն Գաղտնիության ծանուցագիրը՝ նախքան մեզ անձնական տվյալներ ներկայացնելը։ Քանի որ մեր Կայքի առցանց աշխատանքը կախված է ձեր անձնական տվյալների մշակումից՝ համաձայն FamilySearch-ի Օգտագործման պայմանների և Բովանդակության ներկայացման համաձայնանագրի, խնդրում ենք նաև ուշադիր կարդալ այս փաստաթղթերը։ Հաշիվ ստեղծելու համար դուք պետք է համաձայնեք սույն դրույթներին և Գաղտնիության ծանուցագրին։ Եթե որոշեք չհամաձայնել, չեք կարողանա ստեղծել հաշիվ կամ օգտվել Կայքի բոլոր գործառույթներից։

1. Ո՞վ է վերահսկում ձեր անձնական տվյալները

Երբ մեր կայքում կիսվում եք ձեր անձնական տվյալներով կամ փոխազդեցության կամ հաղորդակցության մեջ եք մտնում մեզ հետ, մենք ձեր անձնական տվյալները մշակում ենք որպես տվյալների վերահսկիչ։

FamilySearch-ը կապված է և աջակցվում է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու («Եկեղեցի») կողմից՝ որպես հանրային ծառայություն։ Մեր Կայքում առցանց հաշիվ ստեղծելը չի նշանակում, որ դուք աջակցում կամ այլ կերպ կապված եք Եկեղեցու հետ։

2. Ի՞նչ անձնական տվյալներ ենք մենք հավաքում

Մենք հավաքում ենք անձնական տվյալներ, որոնք՝ (ա) դուք եք ներկայացնում, (բ) ներկայացնում են այլ օգտատերեր, (գ) մենք ենք արձանագրում և (դ) ձեռք ենք բերում երրորդ անձանցից։
ա. Ձեր ներկայացրած տվյալները։ Դուք մեզ անձնական տվյալներ եք ներկայացնում, և մենք կարող ենք հավաքել ձեր կողմից ներկայացված անձնական տվյալները, երբ մեր կայքում հաշիվ եք ստեղծում, FamilySearch-ի նյութերի ստացման հարցում եք ուղարկում, FamilySearch-ի ծառայությունների կամ Կայքի հասանելիություն եք խնդրում, ձեր անձնական տվյալները ներկայացնում կամ վերբեռնում եք FamilySearch-ի գործիքների միջոցով կամ Կայք (օրինակ՝ կառուցում եք ձեր տոհմածառը) կամ այլ կերպ փոխազդեցության կամ հաղորդակցության մեջ եք մտնում FamilySearch-ի հետ։ FamilySearch-ի հետ համագործակցելիս և հաշիվ ստեղծելիս մենք սովորաբար մշակում ենք ձեր անունը, ծննդյան ամսաթիվը, բջջային հեռախոսահամարը, էլփոստի հասցեն, գտնվելու վայրը (օրինակ՝ երկիրը) և սեռը։ Կարող եք նաև մշակման ներկայացնել հաշվի և գրանցման տվյալներ, օրինակ՝ ձեր օգտանունը, ցուցադրվող անունը, գաղտնաբառը, էլփոստի հասցեն և կարգավորումները ու նախընտրությունները։

Մեր ծառայություններից օգտվելիս կարող եք նաև լրացուցիչ անձնական տեղեկություններ ներկայացնել՝ սեփական նախաձեռնությամբ FamilySearch-ի այլ ծագումնաբանական գործողություններին մասնակցելու համար, այդ թվում՝ անձնական ծագումնաբանական տվյալների ներկայացումը (օրինակ՝ կենսագրական ուրվագիծ, կյանքի իրադարձություններ, այլընտրանքային անուններ, ընտանեկան հարաբերություններ, կյանքին առնչվող փաստեր, հիշողություններ, կենսագրական տեղեկություններ), լուսանկարները, հուշագրերը, գրառումները և պատմական տեղեկությունները ձեր և ձեր հարազատների մասին։ Դուք եք ընտրում, թե ինչ անձնական տվյալներ պետք է ներկայացնեք, և որոշ դեպքերում կարող եք ընտրել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են համարվել գաղտնի, օրինակ՝ էթնիկ ծագումը, ռասան, ազգային ծագումը, կրոնական ծագումը, քաղաքացիությունը, բժշկական տեղեկությունները կամ ներգաղթի կարգավիճակը։ Այնուամենայնիվ, դուք չպետք է ներկայացնեք կամ տրամադրեք զգայուն տվյալներ ձեզնից բացի այլ անհատների մասին, եթե նրանք դեռ ողջ են։

բ. Տվյալներ, որոնք ներկայացնում են այլ օգտատերերը։ Ինչպես ավելի մանրամասն բացատրում ենք «Ո՞ւմ ենք մենք տրամադրում անձնական տվյալները» բաժնում, FamilySearch-ի հարթակը թույլ է տալիս Կայքի այլ օգտատերերին, օրինակ՝ ձեր հարազատներին, ներկայացնել ոչ զգայուն անձնական տվյալներ ձեր մասին՝ որպես տոհմածառի մասի, կամ ներկայացնել դրանք այլ սահմանափակված գործիքներով և գործառույթներով։ Ընտանիքի անդամների մասին հիմնական տեղեկություններ տրամադրելու կարողությունը կարևոր է ծագումնաբանական հետազոտություն կատարելու և հետազոտողներին իրենց տոհմածառերի հետ կապելու համար։ Երբ օգտատերը տոհմածառի համար ներկայացնում է անձնական տվյալներ անձի մասին կենդանության օրոք («Արդիական տվյալներ»), այդ Արդիական տվյալներն ի սկզբանե տեսանելի են միայն տվյալ օգտատիրոջը։ Որոշ սահմանափակ դեպքերում օգտատերը կարող է նաև նման տվյալներ տրամադրել Կայքի սահմանափակ հատվածներում՝ սահմանափակ թվով օգտատերերի փակ խմբերում, որոնք հասանելի են միայն հրավերով։ Յուրաքանչյուր օգտատեր պատասխանատու է ցանկացած այնպիսի Արդիական տվյալի՝ իր իսկ կողմից մշակման համար, որը ներկայացնում կամ տրամադրում է Կայքում, և տվյալների մշակումը կատարվում է միայն անձնական նպատակների համար՝ իր ընտանեկան պատմությունը փաստաթղթավորելու և ուսումնասիրելու նպատակով, ինչպես պահանջվում է Բովանդակության ներկայացման համաձայնագրով և Օգտագործման պայմաններով։

գ. Մեր արձանագրած տվյալները և քուքիները։ Երբ այցելում եք մեր ռեսուրսների էջեր, մեր սերվերները, օգտագործելով մատյանի ֆայլեր կամ զտման համակարգեր, կարող են հավաքել տեղեկություններ, որոնք ձեր վեբ դիտարկիչը ուղարկում է ցանկացած պահի, երբ այցելում եք մեր Կայք։ Այս տեղեկությունները կարող են ի թիվս այլոց ներառել ձեր Ինտերնետային հաղորդակարգի հասցեն (IP հասցեն), դիտարկիչի տեսակը, օպերացիոն համակարգը, լեզվի կարգավորումը, հղման վեբ էջը, որն այցելել եք նախքան մեր կայք մտնելը, յուրաքանչյուր այցելուի մուտքի հարցման ամսաթիվն ու ժամը, մեր ռեսուրսներում որոնվող տեղեկությունները և այլ տեղեկություններ, որոնք հավաքվում են քուքիների կամ նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով։ Ավելին իմանալու համար ծանոթացեք «Քուքիների կարգավորումներ» գործիքին («Քուքիների կարգավորումներ»), որը տեղադրված է մեր բջջային հավելվածներից յուրաքանչյուրում և մեր Կայքի էջատակում։ Քուքիների կարգավորումները թույլ են տալիս ընտրել մեր օգտագործած քուքիների տեսակները։ Եթե չեք ընդունում քուքիներ, հնարավոր է՝ չկարողանաք օգտագործել մեր կայքերի կամ հավելվածների որոշ բաժիններ կամ գործառույթներ այնպես, ինչպես ներկայացված է Քուքիների կարգավորումներում։ Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ դուք չեք կարող անջատել որոշ քուքիներ, որոնք անհրաժեշտ են Կայքի հիմնական գործառույթների համար։ Օգտագործելով մեր կայքը՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը, ինչպես նկարագրված է Քուքիների կարգավորումներում։ Կարող եք հրաժարվել մեր կայքում օգտագործվող որոշ քուքիներից՝ սեղմելով այս էջի ներքևում գտնվող «Քուքիների կարգավորումներ» հղումը։

դ. Երրորդ կողմի տվյալներ։ Եթե դուք Եկեղեցու անդամ եք և պահանջում եք, որ ձեր FamilySearch հաշիվը կապվի Եկեղեցու առցանց հաշվի հետ, մենք կարող ենք ստանալ ձեր անձնական տվյալները (օրինակ՝ Եկեղեցու անդամակցության տվյալները և Եկեղեցու հաշվի տվյալները) Եկեղեցու համապատասխան կազմակերպությունից։

Գործող օրենքներով թույլատրված չափով մենք կարող ենք նաև արխիվներից կամ այլ հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերել ձեր մասին ծագումնաբանական և պատմական անձնական տվյալներ։

3. Ինչպե՞ս ենք մենք մշակում ձեր անձնական տվյալները

Շատ դեպքերում մենք ձեր անձնական տվյալները մշակում ենք ավտոմատ միջոցների օգտագործմամբ (ավտոմատացված մշակում), թեև որոշ դեպքերում մենք կարող ենք ձեր անձնական տվյալները մշակել առանց ավտոմատ միջոցների օգտագործման (ձեռքով մշակում) կամ ավտոմատ և ձեռքով մշակման միջոցների համադրությամբ (խառը մշակում)։

Ձեր անձնական տվյալների մշակման գործողությունները կարող են ի թիվս այլոց ներառել հետևյալ գործողությունները՝ անձնական տվյալների հավաքում, գրանցում, դասավորում, կառուցում, պահպանում, հարմարեցում կամ փոփոխություն, վերլուծություն, առբերում, հղում, օգտագործում, տեղափոխում (փոխանցում, հասանելիություն, տրամադրում)՝ ներառյալ անդրսահմանային փոխանցումները, ինչպես բացատրված է սույն Գաղտնիության ծանուցագրում, համադրում կամ զուգակցում, ածանցյալ տվյալների գեներացում, սահմանափակում, ջնջում կամ ոչնչացում։

Մենք չենք կայացնում ձեզ վերաբերող այնպիսի որոշումներ, որոնք հիմնված են բացառապես ավտոմատացված մշակման, այդ թվում՝ պրոֆիլավորման վրա, և որոնք կարող են էական հետևանքներ ունենալ ձեզ համար։ Եթե ապագայում ավտոմատացված տեխնոլոգիաների օգտագործման մեր մոտեցումը փոխվի, մենք կթարմացնենք սույն Գաղտնիության ծանուցագիրը և կապահովենք համապատասխան թափանցիկություն։

4. Ի՞նչ նպատակներով ենք մենք մշակում անձնական տվյալները

Մենք մշակում ենք Կայքի և FamilySearch-ի կողմից առաջարկվող ծառայությունների հետ կապված ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով․

  • Ծագումնաբանություն/ընտանեկան պատմության հետազոտություն․ տրամադրել դասընթացներ, ռեսուրսներ և գործիքներ, որոնք կօգնեն ձեզ և ձեր հարազատներին գտնել ձեր ծագումն ու տոհմը, կառուցել ձեր տոհմածառը, իրականացնել ընտանեկան պատմության հետազոտություն և կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
  • Պատմական գրառումների պահպանում․ ապագա սերունդների համար թվայնացնել և արխիվացնել պատմական փաստաթղթեր, լուսանկարներ, արտեֆակտներ և հա��րային գրառումներ։
  • Ընտանեկան պատմության գրանցում․ գրանցել կարևոր ընտանեկան պատմություն, պատմական և մշակութային տեղեկություններ, որոնք այլ կերպ կարող են կորել (օրինակ՝ բանավոր պատմություններ)։
  • Հաղորդակցություն և համագործակցություն․ ընտանեկան պատմության ուսումնասիրություն կատարելիս թույլ տալ շփվել և համագործակցել այլ օգտատերերի հետ, օրինակ՝ մեր քննարկման գործառույթի միջոցով։
  • Կայքի ադմինիստրացիա․
    • Ձեր մուտքը FamilySearch հաշիվ և FamilySearch-ի այլ հավելվածներ ու ծառայություններ իսկորոշելու համար։
    • Ձեզ հետ հաղորդակցվելու, ձեր հարցերին պատասխանելու և տեխնիկական, անվտանգության կամ այլ գործառնական հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։
    • Մեր կայքը, գործիքները և ծառայությունները ստեղծելու և բարելավելու համար, այդ թվում՝ հետևելով FamilySearch-ի Կայքում ձեր գործողությունների վերլուծություններին։
    • FamilySearch-ի նոր հավելվածների և ծառայությունների մասին տեղեկանալու, մասնակցության հրավեր ստանալու և ձեր տոհմածառի նոր հնարավոր հարազատների ի հայտ գալու դեպքում ծանուցում ստանալու համար։
    • Սխալը, խարդախությունը կամ հանցավոր գործունեությունը կանխելու և մեր Օգտագործման պայմանները կիրառելու համար։

5. Ո՞րն է ձեր անձնական տվյալների մշակման մեր իրավական հիմքը

Մենք ձգտում ենք ապահովել, որ մեր հավաքած բոլոր անձնական տվյալները մշակելու համար ունենանք արդարացի և օրինական հիմք։ Մշակման մեր իրավական հիմքերը կարող են տարբեր լինել՝ կախված Կայքի տարածաշրջանից, այն նպատակներից, որոնց համար մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները, այդ թվում՝ «Ի՞նչ նպատակներով ենք մշակում անձնական տվյալները» բաժնում վերը նկարագրված նպատակները, ինչպես նաև ձեր իրավասության ներքո գտնվող տեղական իրավական պահանջներից։

Օգտատերերի անձնական տվյալների մշակման մեր հիմնական իրավական հիմքը համաձայնությունն է, որը մենք ստանում ենք ձեզնից մեր Կայքում հաշիվ ստեղծելիս, ինչպես նաև պարբերաբար՝ մեր Կայք անձնական տվյալներ վերբեռնելիս, կամ երբ լրացնում եք այլ ձևաթղթեր, որոնց միջոցով ձեր անձնական տվյալները տրամադրում եք FamilySearch-ին։

Մենք կարող ենք նաև մշակել անձնական տվյալները՝ պահպանելու մեր օրինական շահերը՝ որպես շահույթ չհետապնդող ծագումնաբանական հետազոտական կազմակերպություն, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, ձեզ համար ծագումնաբանական հետազոտություն իրականացնելու և փաստաթղթավորելու հարթակ տրամադրելու, ինչպես նաև աուդիտի, տվյալների վերլուծության, համակարգի անսարքությունների վերացման, իրավական պահանջների և կարգավորող պարտավորությունների համար։ Յուրաքանչյուր դեպքում մենք կհավասարակշռենք մեր օրինական շահերը ձեր իրավունքների և ազատությունների հետ և կմշակենք միայն տվյալներ, որոնք անհրաժեշտ են վերը նկարագրված նպատակներն իրականացնելու համար։

Մեր Կայքի որոշ սահմանափակ տարածքներում մենք տրամադրում ենք փակ հարթակ, որտեղ օգտատերերին թույլատրվում է Արդիական տվյալներ տրամադրել այլ հրավիրված օգտատերերի փոքր խմբի, ըստ անհրաժեշտության, ծագումնաբանական հետազոտություն կատարելու համար։ Այս տարածքներում FamilySearch-ը օգտատերերի անունից մշակում է Արդիական տվյալներ պարունակող բովանդակություն՝ համաձայն օգտատիրոջ ցուցումների։ Մենք չենք մշակում կամ օգտագործում Արդիական տվյալներ մեր սեփական նպատակների համար կամ չենք որոշում մշակման իրավական հիմքը։ Յուրաքանչյուր օգտատեր պատասխանատու է ցանկացած Արդիական տվյալի՝ իր իսկ կողմից մշակման համար, որը ներկայացնում կամ տրամադրում է Կայքից օգտվելիս։ Դուք կծանուցվեք, երբ Կայքի այս սահմանափակ հասանելիությամբ տարածքներից որևէ մեկում տվյալներ ներկայացնեք (օրինակ՝ օգտատիրոջը պատկանող կամ խմբային տոհմածառերին վերաբերող տեղեկություններ), և կհիշեցվի, որ դուք պատասխանատվություն եք կրում ձեր ներկայացրած ցանկացած Արդիական տվյալի համար։
 
Կախված ձեր իրավասության տարածաշրջանում գործող տեղական պահանջներից՝ եթե դուք մշակում եք Արդիական տվյալներ՝ կապված բացառապես անձնական կամ կենցաղային գործունեության հետ, կարող եք չենթարկվել գաղտնիության մասին օրենսդրական պահանջներին։ Ամեն դեպքում, սակայն, դուք պետք է ունենաք ցանկացած Արդիական տվյալ այլ օգտատերերի տրամադրելու իրավունք կամ թույլտվություն՝ համաձայն FamilySearch-ի Բովանդակության ներկայացման համաձայնագրի և Օգտագործման պայմանների։  

6. Ո՞ւմ ենք մենք տրամադրում անձնական տվյալները

Դուք կարող եք դադարեցնել ձեր անձնական տվյալների տրամադրումը մեզ կամ սահմանափակել մեր տրամադրած տեղեկությունները՝ փոփոխելով ձեր պրոֆիլի կարգավորումները կամ կապ հաստատելով մեզ հետ՝ օգտագործելով ստորև ներկայացված տեղեկությունները։ Մենք ձեր անձնական տվյալները տրամադրում ենք այլ կողմերի հետևյալ հանգամանքներում․

ա. Երրորդ կողմի ծառայություններ մատուցողներ։ Մենք կարող ենք տրամադրել անձնական տվյալներ, այդ թվում՝ սույն Գաղտնիության ծանուցագրում նշված որոշ կամ բոլոր կատեգորիաների անձնական տվյալները, երրորդ կողմերի՝ մեր անունից տվյալների մշակողների կամ ենթամշակողների գործառույթներ իրականացնելու համար (օրինակ՝ վճարման մշակում, տեխսպասարկում, անվտանգություն, տվյալների վերլուծություն, տեղակայում, չափման ծառայություններ, տվյալների վրա հիմնված սոցիալական ցանցերի հաղորդագրություններ, հարցումներ և այլն)։ Նման դեպքերում, սույն Գաղտնիության ծանուցագրի համաձայն և կիրառելի օրենսդրության պահանջով, մենք պայմանագրային կարգով պահանջում ենք ծառայություն մատուցողներից պաշտպանել անձնական տվյալները լրացուցիչ մշակումից (այդ թվում՝ մարկետինգային նպատակներով օգտագործումից) և փոխանցումից։ Այն երրորդ կողմերը, որոնք կարող են հավաքել ձեր անձնական տվյալների մի մասը քուքիների միջոցով, ներառված են «Քուքիների կարգավորումներ» բաժնում տեղ գտած ցանկում։
 
բ. Եկեղեցու գործընկերներ։ Որոշ սահմանափակ հանգամանքներում մենք կարող ենք կիսվել սահմանափակ անձնական տվյալներով, ինչպիսիք են վերլուծությունները և FamilySearch-ի Կայքում ձեր գործողությունների վերաբերյալ տվյալները, Եկեղեցու հովանավոր կազմակերպությունների հետ՝ մեր ծառայությունները զարգացնելու և բարելավելու համար։ Նման դեպքերում անձնական տվյալները, հնարավորության դեպքում, կլինեն անանուն։ FamilySearch-ը կարող է նաև օգտագործել Եկեղեցու որոշ ընդհանուր ռեսուրսներ՝ (օրինակ՝ ծրագրակազմը) անձնական տվյալները կառավարելու համար, սակայն FamilySearch-ի անձնական տվյալները հասանելի կլինեն միայն FamilySearch-ի անձնակազմին, որոնք FamilySearch-ի նպատակների իրականացման համար ունեն տվյալների հասանելիության օրինական անհրաժեշտություն՝ սույն Գաղտնիության ծանուցագրի համաձայն։ Եթե դուք Եկեղեցու անդամ եք և կամավոր կապում եք ձեր Եկեղեցու անդամակցության տվյալները FamilySearch-ի ձեր հաշվի հետ, դուք համաձայնում եք, որ FamilySearch-ը կարող է տրամադրել ձեր ներկայացրած անձնական տվյալները Եկեղեցու համապատասխան կազմակերպություններին՝ կրոնական արարողությունները և տաճարի աշխատանքը փաստաթղթավորելու նպատակով։

գ. Կայքի օգտատերեր։ Ձեր գաղտնիությունն ավելի լավ պաշտպանելու համար մենք Կայքը նախագծել ենք այնպես, որ օգտատերերին թույլատրվի Արդիական տվյալներ տրամադրել Կայքի այլ օգտատերերին միայն Կայքի որոշակի այնպիսի սահմանափակ հատվածներում, որոնք հասանելի են միայն հրավերով։ Այս սահմանափակ հատվածներում կարող եք Կայքին տրամադրվող որոշ կամընտիր ծագումնաբանական տեղեկությունները հասանելի դարձնել FamilySearch-ի այլ օգտատերերի (օրինակ՝ տեղեկություններ, որոնք վերբեռնում եք ձեր տոհմածառում)։ Առանց ձեր պահանջի կամ գործողության FamilySearch-ը ձեր տրամադրած տվյալները հասանելի չի դարձնի որևէ մեկի, բացի ձեզնից՝ ներկայացնողից։ Դուք պետք է ընտրեք այն հասանելի դարձնելու տարբերակը (օրինակ՝ երբ միանում եք որևէ խմբի և կիսվում եք այդ խմբում անձնական տվյալներով)։ Այնուամենայնիվ, դուք չպետք է Արդիական տվյալներ պարունակող հիշողություններն ավելացնեք հանրային տոհմածառի մահացած անձի մասին տեղեկություններին։ FamilySearch-ը ձգտում է սահմանափակել այն իրավիճակները, որոնցում դուք կարող եք կիսվել Արդիական տվյալներով՝ կիրառելի օրենքներին համապատասխանելու և ձեր հարազատների գաղտնիությունը պաշտպանելու համար։

Ինչպես նշված է վերևում, յուրաքանչյուր օգտատեր պատասխանատու է ցանկացած Արդիական տվյալի՝ իր իսկ կողմից մշակման համար, որը ներկայացնում կամ տրամադրում է Կայքից օգտվելիս։ Երբ որոշում եք այլ օգտատերերին տրամադրել Արդիական տվյալներ, դուք հաստատում եք, որ պատասխանատու եք այդ տվյալների համար, որ իրավունք կամ թույլտվություն ունեք այդ տվյալները տրամադրելու այլ օգտատերերի՝ համաձայն FamilySearch-ի Բովանդակության ներկայացման համաձայնագրի և Օգտագործման պայմանների, որ դուք այդ տվյալները տրամադրում եք միայն անձնական և ծագումնաբանական հետազոտությունների նպատակներով, և որ այդ տվյալների տրամադրումը համապատասխանում է գործող օրենքներին։   

Դուք կարող եք ցանկացած պահի փոփոխել անձնական տվյալների տեսանելիությունը FamilySearch-ի այլ օգտատերերի կամ հանրության համար՝ փոխելով ձեր գաղտնիության կարգավորումները կամ կապ հաստատելով մեզ հետ՝ օգտագործելով ստորև ներկայացված տեղեկությունները։ Արդիական տվյալներ պարունակող բոլոր հիշողությունները պետք է սահմանվեն «անձնական»։  

Այնուամենայնիվ, FamilySearch-ը կարող է հրապարակային և պատմական աղբյուրներից ստացված որոշ անձնական տվյալներ հանրամատչելի դարձնել, եթե դա թույլատրվում է գործող տեղական օրենքներ��վ։

դ. Իրավական պահանջներ։ Մենք կարող ենք մուտք գործել և հրապարակել ձեր անձնական տվյալները, գրառումները, առցանց զրույցները, անձնական գրառումները, բովանդակությունը կամ ներկայացրած այլ տվյալներ երրորդ կողմին, եթե ունենք բարեխիղճ համոզմունք, որ դա պահանջվում է դատական կամ վարչական կարգադրությամբ կամ այլ կերպ պահանջվում է օրենքով։ Բացի այդ, մենք կարող ենք հրապարակել ձեր անձնական տվյալները և այլ տեղեկություններ օրենքով սահմանված կարգով կամ օրինական իրավունքներն իրացնելու կամ պաշտպանելու, պատասխանատվությունից խուսափելու նպատակով նախազգուշական միջոցներ ձեռնարկելու, ցանկացած անհատի կամ հանրության իրավունքները, սեփականությունը կամ ռեսուրսների անվտանգությունը պաշտպանելու, մեր ծառայությունների կամ ենթակառուցվածքների անվտանգությունն ու ամբողջականությունը պահպանելու և պաշտպանելու, մեզ և մեր ծառայությունները խարդախություն��ց, վիրավորական կամ անօրինական օգտագործումից պաշտպանելու, երրորդ կողմի հայցերը կամ մեղադրանքները հետաքննելու և դրանցից մեզ պաշտպանելու կամ պետական իրավապահ մարմիններին աջակցելու համար։

7. Որտե՞ղ ենք մենք պահում անձնական տվյալները

Մենք կարող ենք ձեր անձնական տվյալները պահել ձեր բնակության երկրից դուրս, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, սերվերներում, ամպային պահեստավորման լուծումներում կամ FamilySearch-ի և դրա հետ փոխկապակցված հովանավոր կազմակերպությունների շինություններում։ Այլ իրավասու մարմիններին փոխանցված անձնական տվյալների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար օրենքով սահմանված դեպքերում մենք կնքում ենք տվյալների փոխանցման և մշակման համաձայնագրեր FamilySearch-ի և մեր ծառայություններ մատուցողների, փոխկապակցված կազմակերպությունների և արխիվների միջև։ Տվյալների փոխանցման այս համաձայնագրերը ներառում են Ստանդարտ պայմանագրային դրույթներ, որոնք հաստատվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ԵՄ օրենսդրության կամ այլ դրույթների համաձայն, ինչպես պահանջվում է գործող օրենսդրությամբ (որոնք դուք կարող եք վերանայել, եթե կապ հաստատեք մեզ հետ՝ օգտագործելով սույն Գաղտնիության ծանուցագրի վերջում ներկայացված տեղեկությունները)։

8. Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում անձնական տվյալները

Մենք օգտագործում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ մեր ստացած անձնական տվյալները կորստից, չարաշահումից և չթույլատրված փոփոխությունից պաշտպանելու, ինչպես նաև դրանց գաղտնիությունը ապահովելու համար։ Մենք պարբերաբար վերանայում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և հաշվի առնում անվտանգության տեխնոլոգիայի և մեթոդների արդիականությունը։ Մենք նաև օգտագործում ենք գաղտնագրման ժամանակակից տեխնոլոգիա՝ մեր մուտքի էջերում տվյալների փոխանցումը գաղտնագրելու համար։ Այնուամենայնիվ, քանի որ մենք չենք կարող երաշխավորել այս գաղտնագրման տեխնոլոգիաների ամբողջական անվտանգությունը, խնդրում ենք զգուշություն ցուցաբերել անձնական տվյալներն առցանց ներկայացնելիս։

9. Որքա՞ն ժամանակ ենք մենք պահպանում անձնական տվյալները

Մենք պահպանում ենք հավաքված անձնական տվյալները, այդ թվում՝ Կայքի և այլ միջոցներով տրամադրված տեղեկությունները, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ծագումնաբանական, պատմական և վիճակագրական հետազոտություններին և արխիվացման նպատակներին աջակցելու համար։ Ընդհանուր առմամբ, եթե դուք չեք օգտվում ջնջման իրավունքից, կամ եթե տվյալների հեռացումը այլ կերպ նախատեսված չէ կիրառելի օրենսդրությամբ, անձնական տվյալները պահվում են ավելի երկար ժամանակ՝ (ա) ստեղծման կամ հավաքման օրվանից սկսած 110 տարի կամ (բ) գործող օրենսդրությամբ պահանջվող կամ թույլատրված ցանկացած ավելի երկար ժամանակահատված։

10. Ինչպե՞ս կարող եք օգտվել ձեր անձնական տվյալների հետ կապված իրավունքներից

Մենք ձգտում ենք պահպանել անձնական տվյալների ճշգրտությունը և հուսով ենք, որ ձեր անձնական տվյալները և ձեր ներկայացրած ցանկացած Արդիական տվյալ ամբողջական և ճշգրիտ կլինի։ Դուք կարող եք մուտք գործել ձեր անձնական տվյալները և ստուգել, ուղղել կամ թարմացնել դրանք և սահմանափակել ձեր անձնական տվյալների տեսանելիությունը ձեր Կայքում հատուկ գրանցման, ձեր պրոֆիլի կամ FamilySearch-ի ձեր հաշվի միջոցով, որը որ կիրառելի է ձեզ համար։ Այս տարբերակները վերանայելու համար այցելեք FamilySearch-ի ձեր հաշվի կարգավորումների էջ այստեղ։

Կախված ձեր բնակության վայրի օրենսդրությունից՝ սպառողների իրավունքների պաշտպանության կամ գաղտնիության մասին օրենքները կարող են ձեզ տրամադրել լրացուցիչ իրավունքներ ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ։ Դուք կարող եք դիմել մեզ՝ օրենքով սահմանված լրացուցիչ իրավունքներն իրացնելու համար՝ օգտագործելով ստորև ներկայացված տեղեկությունները։ Նման իրավունքները կարող են ներառել՝

  • Հասանելիության իրավունք կամ տեղեկացված լինելու իրավունք․ դուք ունեք ձեր անձնական տվյալների հասանելիության և որոշակի տեղեկություններ պահանջելու իրավունք մեր կողմից դրանց մշակման վերաբերյալ։ Դուք իրավունք ունեք ստանալու պարզաբանում այն մասին, թե (i) ինչու ենք մենք մշակում ձեր անձնական տվյալները, (ii) ինչ կատեգորիայի անձնական տվյալներ ունենք ձեր մասին, (iii) ում ենք մենք տրամադրում ձեր անձնական տվյալները, (iv) որքան ժամանակ ենք մենք պահում ձեր անձնական տվյալները, և (v) ումից ենք մենք ստացել ձեր անձնական տվյալները, եթե դրանք ուղղակիորեն ձեզնից չեն հավաքվել։ Մենք նաև կտեղեկացնենք ձեզ ձեր գաղտնիության իրավունքների մասին, երբ դա պահանջվի կիրառելի օրենսդրությամբ։
  • Ուղղման կամ շտկման իրավունք․ դուք իրավունք ունեք ուղղել, թարմացնելու կամ լրացնելու ձեր այն անձնական տվյալները, որոնք մենք պահպանում ենք ձեր մասին և որոնք ոչ ճշգրիտ են կամ թերի։ Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք կարող ենք ուղղել կամ հեռացնել թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկությունները ��անկացած պահի՝ կիրառելի օրենսդրությամբ պահանջվող կամ թույլատրվող կարգով։
  • Ջնջման կամ հեռացման իրավունք․ դուք կարող եք պահանջել, որ ձեր անձնական տվյալները ջնջվեն կամ հեռացվեն՝ ըստ անհրաժեշտության։ Այս դեպքում, եթե ձեր անձնական տվյալների մշակումը շարունակելու համար չկա իրավական հիմք կամ գերակա օրինական շահ, մենք կջնջենք ձեր անձնական տվյալները։ Այն դեպքերում, երբ դա նպատակահարմար է և թույլատրվում է օրենքով, դուք իրավունք ունեք պահանջելու, որ մենք որոշակի տեղեկություններ ապանույնականացնենք կամ անանունացնենք, որպեսզի դրանք այլևս չորոշեն ձեր ինքնությունը։
  • Տվյալների մշակմանը առարկելու իրավունք․ դուք իրավունք ունեք առարկելու ձեր անձնական տվյալների մշակմանը մեր կողմից այնպիսի դեպքերում, երբ մենք հիմնվում ենք օրինական շահի վրա կամ եթե ձեր անձնական տվյալները մշակում ենք ուղղակի մարկետինգային նպատակներով։
  • Տվյալների մշակումը սահմանափակելու իրավունք․ դուք որոշակի հանգամանքներում իրավունք ունեք դադարեցնելու մեր կողմից ձեր անձնական տվյալների մշակումը՝ բացառությամբ պահպանման նպատակով իրականացվող մշակման դեպքերի։
  • Դյուրատարության իրավունք․ դուք իրավունք ունեք ստանալու ձեր մասին մեր կողմից պահվող անձնական տվյալները կառուցվածքային, լայնորեն օգտագործվող և մեքենայաընթեռնելի ձևաչափով, եթե մենք դրանք մշակում ենք ձեզ հետ կնքված պայմանագրի հիման վրա կամ ձեր համաձայնությամբ, կամ պահանջելու, որ այդպիսի անձնական տվյալները փոխանցենք երրորդ կողմի, եթե դա տեխնիկակպես հնարավոր է։
  • Համաձայնությունից հրաժարվելու իրավունք․ դուք կարող եք ցանկացած պահի և անվճար հրաժարվել ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ նախկինում մեզ տրամադրված ցանկացած համաձայնությունից։ Այսուհետ մենք կկիրառենք ձեր կարգավորումները։ Սա չի ազդի մինչև ձեր կողմից համաձայնությունից հրաժարվելն իրականացված մշակման օրինականության վրա։
  • Բողոք ներկայացնելու իրավունք․ դուք կարող եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության վերահսկող մարմնին, այդ թվում՝ ձեր բնակության երկրում, աշխատավայրում կամ այնտեղ, որտեղ, ձեր կարծիքով, տեղի է ունեցել իրավախախտումը։
  • Խտրականության չենթարկվելու իրավունք մենք ձեր նկատմամբ խտրականություն չենք դրսևորի ձեր իրավունքներից օգտվելու համար։
  • Թիրախավորված գովազդից կամ վաճառքից հրաժարվելու իրավունք  այն դեպքերում, երբ դա պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ, դուք կարող եք պահանջել, որ մենք դադարեցնենք ձեր անձնական տվյալների օգտագործումը թիրախավորված գովազդի կամ տվյալների տրամադրման նպատակով։

Այս իրավունքների ճշգրիտ շրջանակը կարող է տարբեր լինել՝ կախված իրավասությունից։ Խնդրում ենք դիմել մեզ հետ ցանկացած հարցի դեպքում կամ օգտվել այդ իրավունքներից։

Եթե մեկ այլ օգտատեր մշակում կամ տրամադրում է ձեր անձնական տվյալները, խնդրում ենք դիմել այդ օգտատիրոջը՝ խնդրելով ջնջել կամ ուղղել ձեր մասին ներկայացրած կամ տրամադրած ցանկացած անձնական տվյալ։ Յուրաքանչյուր օգտատեր պատասխանատու է ցանկացած Արդիական տվյալի՝ իր իսկ կողմից մշակման համար, որը ներկայացնում կամ տրամադրում է Կայքում այլ անհատների առնչությամբ։ Դուք կարող եք նաև ուղղակիորեն կապ հաստատել մեզ հետ՝ օգտագործելով ստորև ներկայացված կոնտակտային տվյալները, և մենք կարող ենք օգնել ձեր անձնական տվյալներն ուղղելու կամ ջնջելու հարցում՝ ըստ պահանջի։

Եթե խնդիրներ ունեք ձեր անձնական տվյալները փոփոխելու, ջնջելու կամ թարմացնելու հետ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ օգտագործելով սույն Գաղտնիության ծանուցագրի վերջում ներկայացված տեղեկությունները։

11. Փոփոխություններ

Սույն ծանուցագիրը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել։ Ցանկացած փոփոխության մասին դուք կծանուցվեք Կայքի միջոցով։

12. Հետադարձ կապ

Սույն Գաղտնիության ծանուցագրի վերաբերյալ հարցումները կամ մեր կողմից տվյալների մշակմանն առնչվող ցանկացած այլ հարց կարող են ուղարկվել էլփոստի, ֆաքսի կամ փոստի միջոցով հետևյալ հասցեով՝

Էլ․ հասցե՝ privacy@familysearch.org
Ֆաքս՝ +1-801-240-1187
Փոստ՝
FamilySearch Տվյալների գաղտնիության գրասենյակ՝                
50 E. North Temple Street                
Salt Lake City, UT 84150-0005                
USA

-------------------------------------------------------------------------

Գաղտնիության լրացուցիչ ծանուցագիր
(ԵՏՏ, Թուրքիա, Շվեյցարիա և Միացյալ Թագավորություն (ԵՏՏ+))

Ուժի մեջ է մտնելու ամսաթիվը՝ 2026 թ․ մարտի 24

Գաղտնիության այս լրացուցիչ ծանուցագիրը կիրառվում է միայն այն դեպքում, եթե դուք ֆիզիկական անձ եք և գտնվում եք Եվրոպական միությունում, Եվրոպական տնտեսական տարածքում, Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Միացյալ Թագավորությունում։ Այն ներառված է FamilySearch-ի գաղտնիության համընդհանուր ծանուցագրում, և կազմում է դրա մի մասը։

Գաղտնիության այս լրացուցիչ ծանուցագիրը տրամադրում է լրացուցիչ տեղեկություններ, որոնք հատուկ են ԵՏՏ+ տարածաշրջանին։

1.    Անձնական տվյալների մշակման իրավական հիմքեր

Եթե դուք գտնվում եք ԵՏՏ-ում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում կամ Շվեյցարիայում, ձեր անձնական տվյալների մշակման մեր իրավական հիմքը նկարագրված է այս բաժնում․

  • Համաձայնություն․ սա այն դեպքն է, երբ դուք համաձայնություն եք տվել ձեր անձնական տվյալների օգտագործմանը։
  • Պայմանագիր․ մեզ անհրաժեշտ են ձեր անձնական տվյալները, որպեսզի կարողանանք ձեզ տրամադրել մեր ծառայությունները և կատարել ձեզ հետ կնքված պայմանագրի հետ կապված մեր պարտավորությունները, օրինակ՝ ձեր հաշվի ստեղծումն ու անվտանգության ապահովումը կամ ձեր հարցումներին պատասխանելը։
  • Օրինական շահ. մենք ունենք ձեր անձնական տվյալները մշակելու օրինական գործարար շահ՝ ձեզ ծառայություններ մատուցելու նպատակով։ Մեզ համար օրինական շահը որպես իրավական հիմք է միայն այն դեպքում, երբ մեր օրինական շահերը, ընդհանուր առմամբ, չունեն գերակայություն գաղտնիության և տվյալների պաշտպանության հետ կապված ձեր հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ։ Մենք ապահովում ենք ձեր կողմից իրականացվող ցանկացած հարցման կատարումը՝ ուղղված ձեր համապատասխան իրավունքներից օգտվելուն։
  • Իրավական պարտավորություն․ մենք կարող ենք ունենալ ձեր անձնական տվյալները մշակելու իրավական պարտավորություն, օրինակ՝ հարկային և հաշվապահական պարտավորությունների կատարման համար, ինչպես նաև կարող ենք մշակել ձեր անձնական տվյալները, երբ դա անհրաժեշտ է իրավական պահանջներ ներկայացնելու, դրանցից օգտվելու կամ դրանք պաշտպանելու համար։ Մենք կարող ենք նաև մշակել ձեր անձնական տվյալները, երբ դա անհրաժեշտ է ձեր կամ մեկ այլ անձի կենսական շահերը պաշտպանելու համար։

2.    Կապ տվյալների վերահսկիչի հետ

Խնդրում ենք կապ հաստատել անձնական տվյալների վերահսկիչին privacy@familysearch.org էլ․ հասցեով։

3.    Տվյալների պաշտպանության պատասխանատու

Մեր տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ կարելի է կապվել հետևյալ եղանակներով՝

Էլ․ հասցե՝ privacy@familysearch.org
Ֆաքս՝ +1-801-240-1187
Փոստ՝ FamilySearch Տվյալների գաղտնիության գրասենյակ՝                
50 E. North Temple Street                
Salt Lake City, UT 84150-0005                
USA

4.    Տվյալների պաշտպանության հարցերով ներկայացուցիչ

Տվյալների պաշտպանության հարցերով մեր ներկայացուցչի հետ կարելի է կապվել հետևյալ եղանակներով՝

Էլ. հասցե՝ privacy@familysearch.org
Ֆաքս՝ +49 (0)69 5480 2310
Փոստ՝
Kirche Jesu Christi der Heiligen der Letzten Tage in Deutschland
Körperschaft des öffentlichen Rechts, 
Berner Str 119,
60437 Frankfurt am Main 
Deutschland 

Տվյալների միջազգային փոխանցումներ

Եթե դուք մեզ տրամադրում եք ձեր անձնական տվյալները, երբ Կայքն օգտագործում եք ԵՏՏ-ից, Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից կամ աշխարհի այլ տարածաշրջաններից, որտեղ տվյալների հավաքումն ու օգտագործումը կարգավորող օրենքները կարող են տարբերվել ԱՄՆ օրենսդրությունից, ապա խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք ձեր անձնական տվյալները փոխանցում եք այդ տարածաշրջաններից դուրս՝ Միացյալ Նահանգներ՝ պահպանման և մշակման նպատակով։

Եթե մենք ձեր անձնական տվյալները փոխանցենք միջազգային մակարդակով, մենք կապահովենք համապատասխան երաշխիքների առկայությունը՝ ձեր անձնական տվյալների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար, և կհետևենք տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող օրենքներին՝ հիմնվելով ԵՄ-ի, Թուրքիայի, Միացյալ Թագավորության կամ Շվեյցարիայի համարժեքության մասին որոշման վրա, կամ ձեր անձնական տվյալների փոխանցման համար գործող ստանդարտ պայմանագրային պաշտպանության միջոցների կամ շեղման վրա, եթե այդպիսին առկա է։

Ձեր անձնական տվյալների միջազգային կամ անդրսահմանային փոխանցման կոնկրետ իրավական հիմքը նկարագրված է ձեր Տվյալների մշակման և փոխանցման պայմաններում, որոնք ներկայացված են այստեղ՝ https://www.familysearch.org/legal/data-processing։

5.    Բողոքներ

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի դիմելու համապատասխան վերահսկիչ մարմնին՝ ձեր տվյալների մշակման վերաբերյալ բողոք ներկայացնելու համար։ ԵՄ վերահսկիչ մարմինների ցանկը ներկայացված է այստեղ։ Մյուս բոլոր վերահսկող մարմինները կարելի է գտնել՝ որոնելով դրանց կայքերի գլխավոր էջերը։

-------------------------------------------------------------------------

Գաղտնիության լրացուցիչ ծանուցագիր Պերուի համար

Ուժի մեջ է մտնելու ամսաթիվը՝ 2026 թ․ մարտի 24

Գաղտնիության այս լրացուցիչ ծանուցագիրը կիրառվում է միայն այն դեպքում, եթե դուք ֆիզիկական անձ եք և գտնվում եք Պերուում։ Այն ներառված է FamilySearch-ի Գաղտնիության համընդհանուր ծանուցագրում, և կազմում է դրա մի մասը։

Գաղտնիության այս լրացուցիչ ծանուցագիրը տրամադրում է Պերուի օրենսդրությամբ պահանջվող բացահայտումները։

1.    Անձնական տվյալների մշակման իրավական հիմքեր

Եթե դուք գտնվում եք Պերուում, մենք ձեր անձնական տվյալները մշակում ենք հետևյալ իրավական հիմքերով․
Տեղեկացված համաձայնություն. երբ անձնական տվյալները ստացվում են անմիջապես ձեզնից, մենք ստանում ենք ձեր տեղեկացված համաձայնությունը, երբ հաշիվ եք ստեղծում մեր Կայքում, երբ անձնական տվյալներ եք վերբեռնում մեր Կայք, կամ երբ այլ կերպ ձեր անձնական տվյալները ներկայացնում եք FamilySearch-ին։

2.    Տվյալների բանկի առկայություն և նույնականացում

Ձեր անձնական տվյալները կպահվեն Կայքում տեղադրված անվտանգ տվյալների բազաներում, որոնք օգտագործվում են այս ծառայության գործառնության, տեխսպասարկման և աջակցման համար։

3.    Գրանցում

Պերուում անձնական տվյալների բանկը, որտեղ պահվում են ձեր անձնական տվյալները, հայտարարագրվել է Անձնական տվյալների պաշտպանության ազգային մարմնում՝ Անձնական տվյալների պաշտպանության ազգային ռեեստրում այն գրանցելու միջոցով՝ «ԿԱՅՔԻ ՕԳՏԱՏԵՐԵՐ» անվանումով և EE-2025-4 կոդով։ Անձնական տվյալների ցանկացած մշակում իրականացվում է Պերուի կիրառելի օրենսդրության, այդ թվում՝ թիվ 29733 օրենքի («Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք) և դրանից բխող կանոնակարգերի համաձայն։

4.    Ձեր իրավունքները և դրանց իրականացման կարգը

Բացի FamilySearch-ի Գաղտնիության համընդհանուր ծանուցագրի 10-րդ բաժնում նշված իրավունքներից, եթե դուք գտնվում եք Պերուում, դուք իրավունք ունեք՝ (i) կանխելու ձեր անձնական տվյալների բացահայտումը, (ii) փնտրելու իրավական պաշտպանության միջոցներ, ինչպես նախատեսված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով, (iii) չենթարկվելու ավտոմատացված որոշումների կայացմանը, և (iv) ստանալու փոխհատուցում՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 19-21 և 24-25 հոդվածների։ Դուք կարող եք օգտվել ձեր անձնական տվյալների վերաբերյալ այս իրավունքներից՝ հետևելով FamilySearch-ի Գաղտնիության համընդհանուր ծանուցագրի 10-րդ բաժնում նկարագրված ընթացակարգերին։